
Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացել է FIFA The Best մրցանակաբաշխությունը, որի ընթացքում ՖԻՖԱ-ն հայտարարել է տարվա լավագույն ֆուտբոլիստի, դարպասապահի և մարզչի անունները։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ու ավագ Էդուարդ Սպերցյանը նույնպես մասնակցել են նշված անվանակարգերի քվեարկությանը, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Եղիշե Մելիքյանը քվեարկել է հետևյալ կերպ․
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
Էդուարդ Սպերցյանը քվեարկել է հետևյալ կերպ։
Լավագույն ֆուտբոլիստ
Լավագույն մարզիչ
Լավագույն դարպասապահ
2025 թվականի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Փարիզի «Սեն Ժերմենում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում հանդես եկող հարձակվող Ուսման Դեմբելեն, լավագույն մարզչի տիտղոսին արժանացել է փարիզյան թիմը գլխավորող Լուիս Էնրիկեն, լավագույն դարպասապահ է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի և Իտալիայի հավաքականի ներկայացուցիչ Ջանլուիջի Դոնարուման։