18 դեկտեմբերի 2025 - 12:23 AMT
Երևանում կկառուցվի կացարան մոտ 300 անտուն շների համար

2026 թվականից մայրաքաղաքում կմեկնարկեն անտուն շների համար նախատեսված կացարանի կառուցման աշխատանքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կացարանը նախատեսված կլինի մոտ 300 անտուն շների համար և ճաղավանդակներից բացի կունենա նաև բացօթյա առանձնացված տարածքներ: Ստեղծվելու է այնպիսի միջավայր, որտեղ կենդանիները կզգան իրենց առավել ապահով և անվտանգ»,–ասվում է գրառման մեջ։

Կացարանի նախագիծը կազմվել է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրման արդյունքում: