
Դեկտեմբերի 22-ից Պուշկինի փողոցում կկատարվի երթևեկության կարգավորման փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Մասնավորապես, Պուշկինի և Սարյան փողոցների խաչմերուկից մինչև Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկ ընկած հատվածի ձախ կողմում կսահմանափակվի մեքենաների կանգառը։