22 դեկտեմբերի 2025 - 13:01 AMT
Երևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ

Երևանի կանգառներում մեկնարկել է էլեկտրոնային չվացուցակներով սարքավորումների տեղադրումը, որոնք ուղևորներին տեղեկացնում են, թե քանի րոպեից է հանրային տրանսպորտը հասնելու տվյալ կանգառ։

«Նախատեսված 40 էլեկտրոնային չվացուցակի սարքավորման փոխարեն ներկրվել է 42-ը։ Դրանցից 35-ն արդեն տեղադրված են և գործում են։ Մինչև տարեվերջ բոլորը կտեղադրվեն»,-այd մասին քաղաքապետարանի գործակարգավորական նիստի ընթացքում զեկուցվեց քաղաքապետին, հայտնում է Aysor.am-ը։

Նախագծի այս փուլում սարքավորումները տեղադրվել են մայրաքաղաքի երեք վարչական շրջաններում, իսկ մինչև տարեվերջ նախատեսվում է ամբողջ փաթեթի գործարկումը։