
Դեկտեմբերի 23-ին, ժամը 18։30-ին, կվառվեն Գյումրիի գլխավոր տոնածառի լույսերը, հայտնում է Գյումրու քաղաքապետարանից։
«Կլինի տոնական միջոցառում՝ երաժշտական ծրագրով և շքեղ հրավառությամբ։
Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ միասին վայելելու տոնական Գյումրու տրամադրությունը, լույսերն ու հրավառությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։