16 հունիսի 2009 - 14:10 AMT
«Ուլիխանյան» ակումբում հունիսի 17-ին ելույթ կունենա սաքսոֆոնահարների «ArtaSax»քառյակը
Հունիսի 17-ին Երեւանի «Ուլիխանյան» ակումբում տեղի կունենա սաքսոֆոնահարների «ArtaSax»քառյակի համերգը: Քառյակի կազմում են սաքսոֆոնահարներ Արմեն Ուսնունցը (սոպրանո եւ ալտ-սաքսոֆոն), Դավիթ Նալչաջյանը (ալտ-սաքսոֆոն), Վահագն Գրիգորյանը (տենոր-սաքսոֆոն), Արսեն Սահակյանը (ալտ եւ բարիտոն-սաքսոֆոն):

«ArtaSax»-ը կկատարի Կոմիտասի, Պիացոլայի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունները: «ArtaSax»-ի երաժիշտներն իրենց կատարումներում ներկայացնում են դասական, ջազային եւ ժողովրդական երաժշտության սինթեզ: Քառյակը, որի մասնակիցներն ակադեմիական երաժշտական կրթություն են ստացել, իր առջեւ նպատակ է դրել հարստացնելու Հայաստանի երաժշտական աշխարհը: