24 դեկտեմբերի 2025 - 12:45 AMT
Մարիամ Մկրտչյանը դարձել է ՖԻԴԵ-ի գրոսմայստեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը դարձել է ՖԻԴԵ-ի գրոսմայստեր, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Մարիամ Մկրտչյանը Հայաստանի չեմպիոն է, ինչպես նաև արժանացել է մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոնի կոչումներին։