25 դեկտեմբերի 2025 - 10:16 AMT
Պատգամավորները 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար են ստացել՝ աշխատավարձը չհաշված

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը, տեղեկացնում է Factor.am-ը։

Նրա փոխանցմամբ՝ նշված գումարը ներառել է ինչպես դեկտեմբեր, այնպես էլ հունվար ամիսների աշխատավարձերը։ Նշվում է, որ պատգամավորի մեկ ամսվա աշխատավարձն, հարկերը հանած, կազմում է 590 հազար դրամ։ Եթե 3 մլն 25 հազար դրամից հանում ենք երկու ամսվա աշխատավարձերը, ապա ստացվում է, որ պատգամավորները ստացել են 1 մլն 845 հազար դրամ պարգևավճար։

ԱԺ-ն ունի 107 պատգամավոր, պարգևավճարների ընդհանուր գումարը կազմում է 197.5 մլն դրամ։ Սա, իհարկե, ամբողջական պարգևավճարի թիվը չի արտացոլում։ Օրինակ, ԱԺ նախագահի աշխատավարձը բարձր է, եթե պարգևավճարները տրվել են դրույքաչափի հաշվարկով, ապա Ալեն Սիմոնյանն ավելի շատ կարող էր ստանալ։ Պատգամավորներից բացի՝ պարգևավճար են ստացել նաև ԱԺ աշխատակազմի աշխատակիցները։ Գումարի չափն ու պարգևավճարի տրամադրման սկզբունքը դարձյալ անհայտ են։

ԱԺ-ն հրապարակել է խորհրդարանի նախագահի համապատասխան կարգադրությունները պարգևավճարների վերաբերյալ, սակայն անհատական ցանկը և ընդհանուր գումարը հրապարակված չեն։ Ի դեպ, ՔՊ-ական պատգամավորներն այս թեմայով մեկնաբանություն չեն տալիս։

Յոթանիշ պարգևավճար ստացած ընդդիմադիրներնն էլ նշում են, որ այդ գումարն ուղղելու են բարեգործության՝ առայժմ չբացահայտելով ուղղությունը։