
«5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին»: Այդ մասին հայտարարել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության տնօրեն Հարություն Հարությունյանը։
«Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»,- նշել է նա։
«Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության դեկտեմբերի 25–ի նիստում։ Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։