
Հայ ազգային կոնգրեսը կմասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին՝ վարչապետի պաշտոնում առաջադրելով վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանին: Այդ մասին հայտնել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, հայտնում է «Փաստինֆոն»։
«Մենք խիստ կարևորում ենք առաջիկա խորհրդարանական ընտորությունները, այն բարցարձակ սովարական ընտրություններ չեն։ Մենք գնահատում ենք, որ մեր երկիրը գտնվում է ինքնիշխանության կորստի փուլում, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Եվ այս փուլում, բոլոր նրանք, ովքեր ուղղակի խորհրդարան մտնելու խնդիր են դնում՝ նպաստում են իշխանությունների օրակարգին։
Մեր խնդիրը, շատ ավելի հավակնոտ է, մեծ ու մտահոգիչ է։ Մենք մտնում ենք նախընտրական պայքարի մեջ՝ առավելագույնը մեծ դաշինք ձևավորելու համար, որով հնարավոր կլինի մեր երկիրը փրկել գահավիժումից»,-ասել է Մանուկյանը։
Նրա խոսքով, վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ իշխանություններն ունեն ընդամնեը 10% աջակցություն և նրան չհաղթելն ամոթ կլինի, հայտնում է Panorama.am-ը։
Նա հավելել է, որ խիստ կարևորում են առաջիկա ընտրություններին իրենց մասնակցությունը։
ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2026–ի հունիսին։