26 դեկտեմբերի 2025 - 18:51 AMT
ԿԳ նախկին նախարարին հրավիրել են դատախազություն

Կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ ներկայացուցիչ Լևոն Մկրտչյանն Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության կողմից հրավիրվել է դատախազություն։ Նրա անունով գրանցված գույքի վերաբերյալ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքներով պատրաստվել է ամփոփագիր, հայտնում է Radar Armenia-ն։

Բացի Լևոն Մկրտչյանից, դատախազություն հրավիրվել են նաև նրա եղբայրը և ընտանիքի մի շարք անդամներ։