27 դեկտեմբերի 2025 - 13:11 AMT
Սուրենյան. 2002-ի այս օրերին Երևանում -28 էր

2002թ․-ի այս օրերին Արարատյան դաշտում և Երևանում գրանցվել են օդերևութաբանական պատմության ընթացքում դիտված ամենասաստիկ սառնամանիքները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Արարատի հատվածում օդի ջերմաստիճանը հասել է մինչև -31․6, Երևանում -28․2 աստիճանի»,-գրել է նա։

Դեկտեմբերի 27-ի կեսօրից սկսած՝ երեկոյան ժամերին և դեկտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը ու առավոտյան հանրապետության ամբողջ տարածքում, իսկ դեկտեմբերի 28-ի ցերեկը՝ Գեղարքունիքում, Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում սպասվում է ձյուն, որոշ վայրերում՝ առատ։

Լեռնային մարզերի որոշ հատվածներում կանխատեսվել է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ արագությամբ, ինչպես նաև բուք և հորիզոնական տեսանելիության նվազում։

Դեկտեմբերի 28-30-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը երկրի ամբողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով։

Երևանում դեկտեմբերի դեկտեմբերի 27-ի ուշ երեկոյան, ինչպես նաև լույս 28-ի գիշերը և առավոտյան կանխատեսվում է ձյուն։