27 դեկտեմբերի 2025 - 14:18 AMT
«Հայաստան» հիմնադրամը մոտ $17 մլն է հավաքագրել

«Հայաստան» համահայկական հիմնադրամըամփոփել է «Հայրենիք և հավերժություն» խորագրով դրամահավաքային արշավի արդյունքները։ Դրամահավաքի շրջանակում հավաքագրվել է 17,000,668.22 ԱՄՆ դոլար։

Միջոցները ստացվել են ինչպես սփյուռքի տարբեր համայնքներից գործող հիմնադրամի տեղական կառույցներից, այնպես էլ Հայաստանում կատարված նվիրատվություններից։

Հավաքագրված միջոցներով նախատեսվում է իրականացնել ենթակառուցվածքների, սոցիալական, հումանիտար ու մշակութային ուղղվածություն ունեցող ծրագրեր, որոնց նպատակն է նպաստել համայնքների կայուն զարգացմանը և բարելավել հայրենակիցների կյանքի որակը։