
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում մեկնարկել է նոր սպառողների՝ բաշխման ցանցին միացման վճարների 30-40% նվազեցման գործընթացը։
Ընկերության ժամանակավոր կառավարչի կարգադրությամբ ներդրված նախաձեռնությունը վերաբերում է թե՛ ֆիզիկական անձերին, թե՛ առևտրային սպառողներին։ Միջոցառումը նպատակ ունի ֆինանսապես մատչելի դարձնել էլեկտրամատակարարման նոր միացումները, ինչպես նաև խթանել էլեկտրաէներգետիկ ոլորտի զարգացումը։
Ըստ նախնական հաշվարկների՝ որոշ կատեգորիաներում նվազեցումը կարող է հասնել մինչև 45%-ի, մասնավորապես՝
0.22 կՎ լարման և 10 կՎԱ հզորության միացման համար՝
0.4 կՎ լարման առևտրային միացումների համար՝
Հզորության հաշվարկով՝
6(10) կՎ լարման առևտրային միացումների համար՝
Ստանդարտ վճար՝
1 կՎ հզորության դիմաց՝
Բազմաբնակարանային շենքերի բնակարանների համար՝
Բազմաբնակարան շենքերում առևտրային միացումների համար՝
1 կՎ հզորության համար՝
Նշվում է, որ փոփոխությունները կմտնեն ուժի մեջ 2026թ. մարտ–ապրիլ ամիսներին, և այդ մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
2025թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է էլեկտրաէներգիայի անփոփոխ սակագնի պահպանումը մինչև 2026 թվականը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սպառողների համար։
Այս քայլերը միտված են ամրապնդել էներգահամակարգի մատչելիությունն ու խթանել նոր միացումների ակտիվացումը ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։