
Հայաստանում առանց մուտքի վիզայի մինչև 6 ամիս կարող են մնալ 113 պետության քաղաքացիներ՝ որոշակի պայմանների բավարարման դեպքում, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:
«Աշխարհի 113 երկրի այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է՝ 2026 թվականիհունվարի 1-ից մինչևհուլիսի1-ը սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով:
Լրացուցիչ պայմաններ
Այս քաղաքացիները հնարավորություն են ստացել գտնվելու ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր՝ առանց մուտքի վիզայի։ Կացության կարգավիճակի հաստատումը պետք է կատարվի պլաստիկ կամ պիտակ տեսքով փաստաթղթերով, որոնք ընդունված են նշված պետությունների կողմից։