18 հունիսի 2009 - 01:34 AMT
Հայաստանում պայքար է մղվում թրաֆիկինգի դեմ
2009թ. մայիսից ի վեր չեխական «People In Need» կազմակերպության հայկական բաժանմունքը հասարակական «Հույս եւ օգնություն» կազմակերպության հետ համատեղ, ԵՄ-ի ֆինանսական աջակցությամբ, իրականացնում է «Իրազեկության արդյունավետության մակարդակի բարձարցման եւ ՀՀ երեխաների թրաֆիկինգի կանխման մոբիլիզացված ու կատարելագործված համակարգի ստեղծում, համապատասխան ցանցերի ստեղծման օգնությամբ» ծրագիրը:

Ծրագրի գլխավոր նպատակներն են` պայքարը մանկական թրաֆիկինգի եւ հետագայում Հայաստանում նրա տարածման դեմ, հասարակական ու քաղաքային հասարակությունների համագործակցության ամրապնդումը, եղած հնարավորությունների օգտագործումը մանկական թրաֆիկինգը կանխելու համար:

Ծրագիրը կիրագործվի Հայաստանի բոլոր մարզերում:

«Թրաֆիկինգի խնդիրը գոյություն ունի մեր հասարակությունում, հատկապես, Հայաստանի մարզերում, իսկ դրա պատճառը աղքատությունն է: Մենք պետք է ամեն ինչ անենք, իրազեկելու համար մարդկանց եւ կանխելու համար այդ աղետը»,-հավաստացրել է ծրագրի համակարգող Գալուստ Նանյանը: