17 հունվարի 2026 - 14:17 AMT
Աբովյանում հրդեհ է բռնկվել կառուցվող շենքում․ Տարհանվել է 15 մարդ

Հունվարի 17-ի առավոտյան խոշոր հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում կառուցվող շենքում, հայտնում է shamshyan.com-ը:

Տարհանվել է 15 քաղաքացի: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

ՆԳՆ փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգը ստացել է ժամը 09:00-ի սահմաններում։ Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։

Հրդեհի տարածման հետևանքով այրվել են շինհրապարակում առկա մալուխներ։