18 հունիսի 2009 - 13:53 AMT
Հայ խաղաղապահները միջազգային հավաստագրեր են ստացել
Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի Երեւանում մշտական տեղակայման վայրում (Կենտրոնական գնդի տարածքում) տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողությունը բժշկական վարժանքին մասնակցած հայ խաղաղապահներին: 12-շաբաթանոց բժշկական վարժանքը, որը մեկնարկել էր ապրիլի 1-ին, նախաձեռնվել եւ կազմակերպվել է Հայաստանի պաշտպանության նախարարության կողմից:
Այս վարժանքի շրջանակներում, հունիսի 16-ին, խաղաղապահները զորավարժություններ են անցակցրել Բալահովիտում, որոնց նպատակն է բժշկական օգնության ցուցաբերումը մարտի դաշտում, առաջին բժշկական օգնության ցուցաբերումը դաշտային պայմաններում, ինչպես նաեւ վիրավորների տեղափոխումը ցամաքային եւ օդային ճանապարհով: Իրական պայմաններ ապահովելու համար զորավարժությանը մասկնցել է 2 ռազմատրանսպորտային ուղղաթիռ: