
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը նախատեսում է նոր իրավական կարգավորումներ այն 27-37 տարեկան քաղաքացիների համար, որոնք խուսափել են պարտադիր զինվորական ծառայությունից։
Նախագծին կողմ է քվեարկել 87 պատգամավոր, դեմ չի եղել որևէ մեկը, իսկ 5-ը ձեռնպահ են մնացել, հայտնում է Factor.am-ը:
«Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին կողմ քվեարկելու համար, տարակուսած եմ՝ ինչու «Պատիվ ունեմը» կողմ չքվեարկեց»,- նախագծի ընդունումից հետո վարման կարգով նշել է Սարգսյանը։
Պատգամավորի առաջարկած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ այս քաղաքացիներն ազատվում են քրեական պատասխանատվությունից, եթե կամավոր վերադառնում են Հայաստան և ընտրում առաջարկվող հինգ տարբերակներից մեկը.