
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Euronews-ին տված հարցազրույցում բողոքել է Ադրբեջանի հանդեպ Եվրոպայի «անարդար քաղաքականությունից»՝ հայտարարելով, թե ՀՀ-ն ինքն է գնահատում Բաքվի հետ հարաբերությունները, իսկ Եվրոպան մեղադրում է Ադրբեջանին Հայաստանի հանդեպ ագրեսիվ քաղաքականության մեջ:
Նա հույս է հայտնել, որ Եվրախորհրդարանի անդամները «քաջություն կգտնեն վերանայելու Ադրբեջանի հանդեպ անարդար քաղաքականությունը», գրում է Haqqin.az-ը:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանի համար հարևան երկրներում կայունությունը շատ կարևոր է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվում է Շվեյցարիայում՝ Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում
Ադրբեջանական պատվիրակության գործունեությունը ԵԽԽՎ-ում կասեցված է: