23 հունվարի 2026 - 15:38 AMT
Քաղաքապետարան. Տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ

Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ:

«Հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում հնարավոր են ուշացումներ: Անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Երևանում առավոտից ձյուն է տեղում: