
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը:
Ըստ նրա՝ ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով:
«Երբ մենք խոսում ենք նոր ստեղծվող աշխատատեղերի մասին և ցույց տալիս վերջին ամիսների այդ մասով կայուն աճը, հաճախ ինչ-որ անհասկանալի աղմուկ ենք լսում դրա շուրջ։
Ավելացող աշխատատեղերի վիճակագրությունը ապացուցվում է նաև աշխատանք փնտրողների և գործազուրկների նվազող թվերով։ Կից նկարում յուրաքանչյուր տարվա վերջի դրությամբ Միասնական սոցիալական ծառայությունում գրանցված աշխատանք փնտրողների և գործազուրկների թվերն են։
Դրանք ցույց են տալիս, որ մենք վերջին 5 տարում գրեթե կիսով չափ կրճատել ենք աշխատանք փնտրողների և գործազուրկների թիվը։ Եվ այս թվերի անկումը շարունակվում է»,-ասվում է գրառման մեջ:

Ավելի վաղ Թորոսյանը գրել էր, որ գրել է, որ 2018-ից ստեղծվել է 275 հազար աշխատատեղ: