19 հունիսի 2009 - 14:11 AMT
Բարոզուն կշարունակի նախագահել Եվրահանձնաժողովում
հունիսի 19-ին Բրյուսելում սկսվել է Եվրոպայի Խորհրդի ամառային գագաթնաժողովը, որտեղ այլ հարցերի թվում քննարկվել է նաեւ Եվրահանձնաժողովի նախագահի հարցը: Գագաթնաժողովը միաձայն հաստատել է Եվրահանձնաժողովի գործող նախագահ Ժոզե Մանուել Բարոզուի թեկնածությունը: Այդ մասին գագաթնաժողովի առաջին օրվա ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է ԵՄ-ում նախագահող Չեխայի վարչապետ Յան Ֆիշերը:

«Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ուժեղ առաջնորդ ունենա, որպեսզի նշանակման գործընթացն որքան հնարավոր է շուտ անցնի»,-ասել է Ֆիշերը: Բարոզուի թեկնածությունը պետք է հաստատի նորընտիր Եվրախորհրդարանը, որն իր առաջին նիստը կգումարի հուլիսի 15-ին: