19 հունիսի 2009 - 12:32 AMT
Հայաստանի նախագահն անձամբ է ծանոթացել միասնական քննությունների ընթացքին
Այսօր Երեւանում շուրջ 1330 դիմորդներ միասնական քննություններ են հանձնում քիմիայից, իսկ 3572-ը` պատմությունից: Քննությունների ընթացքին անձամբ ծանոթանալու նպատակով ԵՊՀ է այցելել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի, ՀՀ նախագահը ներկա է եղել քննական թեստերի փաթեթների բացման արարողությանը եւ դիմորդներին թեստերի բաժանմանը: Աշոտյանը նաեւ նշել է, որ պետության ղեկավարը հետաքրքրվել է պատմության թեստերի բովանդակությամբ:
«Այս տարի միջին ցուցանիշները նախորդ տարվանից ցածր են: Դեռ վաղ է խոսել ընդհանուր արդյունքների մասին, քանի որ դեռեւս առջեւում է ստուգումների, բողոքարկումների բավական տեւական գործընթացը: Վերջնական արդյունքներն կամփոփվեն օգոստսի 1-ին կայանալիք մամլո ասուլիսում»,-հայտարարել է Աշոտյանը:
«Մեր հասարակության մեջ այնպես է ստացվել, որ իր երեխայի արդյունքներից գոհ ծնողը երբեք իր երախտագիտությունը չի հայտնի մամուլում: ԶԼՄ-ներում առավելապես հնչում են այն ծնողների դժգոհություններն, որոց ակնկալիքներն իրենց երեխաներից շատ մեծ էին: Ուստի հանրության մեջ սխալ մի պատկերացում է ձեւավորվում այն մասին, որ բոլորը դժգոհ են քննությունների արդյունքներից»,-հայտարարել է կրթության եւ գիտության նախարարը:
Ըստ Աշոտյանի, 18-19 տարիների ընթացքում, չնայած ստացած գիտելիքներին, հայերը դեռեւս չեն սովորել լավ թեստեր կազմել:
«Հայաստանում ավանդույթ է դարձել ընդունելության քննություններից 2 տարի առաջ սկսել պարապել կրկնուսույցների մոտ: Նախկինում, երբ մենք պարապում էինք, մենք սովորում էինք բուն առարկան, իսկ հիմա հիմնականում սվորում են պատասխանել թեստերին»,-հայտարարել է Աշոտյանը` հավելելով, որ հնարավոր է, որ հենց դա է ցածր ցուցանիշների պատճառը: