19 հունիսի 2009 - 15:50 AMT
Հուլիսի սկզբին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը կաշխատի ողջ ծավալով
Հուլիս ամսվա սկզբին Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը վերսկսում է իր արտադրական գործունեությունը, հաղորդում է Հայաստանում ԳեոՊրոՄայնինգ Խմբի մամլո ծառայությունը:

Կոմբինատի աշխատանքը ժամանակավորապես ընդհատվել էր 2009թ փետրվարից: Ընդհանուր ճգնաժամը սկսելուց հետո (2008թ հոկտեմբեր) կոմբինատը սկսեց կորուստներ կրել, որոնք համալրվում էին բաժնետերերի կողմից կատարվող ներդրումներով: Ճգնաժամի սկզբից բաժնետերերը կոմբինատում ներդրել են ավելի քան տասնհինգ միլիոն ԱՄՆ դոլար, որոնք ծախսվել են կորուստները փոխհատուցելու եւ սոցիալական վճարները կատարելու համար:

ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը կատարում է կառավարության եւ կոլեկտիվի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները: 900 հազար մարդ հանդիսանում է կոմբինատի աշխատակից:

Կանգնեցման պահից 500 աշխատակիցներ ստանում են աշխատավարձը լրիվ ծավալով, 400 մարդ գտնվում է հարկադիր պարապուրդում եւ վարձատրվում է աշխատավարձի երկու երրորդի չափով: ԳեոՊրոՄայնինգը կոմբինատի աշխատակիցներին նաեւ հնարավորություն է ընձեռել օգտագործել կուտակված արձակուրդները: Կոմբինատի աշխատավարձի ամսական ֆոնդը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար, որի հիմնական մասը ստացվում եւ ձեւավորվում է արտադրական սեկտորում: Ներկայումս կոմբինատում ընթանում են մաշված սարքավորումների վերանորոգման աշխատանքներ, աշխատանքներ են տարվում կառավարման կառուցվածքի օպտիմիզացման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը մասնագիտացել է բազմամետաղական հանքաքարերի (պղինձ, մոլիբդեն, անտիմոն) եւ թանկարժեք մետաղների (ոսկի, արծաթ) արդյունահանման, հարստացման որորտում: ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ունի արտադրության եւ սպառման շուկայի դիվեսիֆիկացված կառուցվածք: Ընկերության հանքավայրերը եւ լեռնահարստացման կոմբինատները գտնվում են Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում: