9 փետրվարի 2026 - 17:40 AMT
Վենսը ժամանել է Երևան կնոջ և երեխաների հետ

ՀՀ է ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշայի, և երեխաների ուղեկցությամբ: «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը,արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը, ինչպես նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Նարեկ Մկրտչյանը։

Նրանց հետ ժամանել է նաև ԱՄՆ տնտեսական հարցերով փոխպետքարտուղար Ջեյքոբ Հելբերգը:

Երեկոյան նախատեսված է Վենսի հանդիպումը ՀՀ վարչապետի հետ։

Սա ամերիկյան վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի այցն է Հայաստան:

Փետրվարի 10-ին Վենսը մեկնելու է Բաքու։