19 հունիսի 2009 - 20:24 AMT
Հայաստանում տնտեսական անկումն իրեն զգացնել է տալիս. 15.7 տոկոս 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին
Համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը կրճատվել էր 15.7 տոկոսով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, եւ կազմել է 839 մլրդ.356.6 մլն. դրամ:
Հարկ է նշել, որ 2009 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում այդ ցուցանիշը հավասար էր 9.7 տոկոսի եւ չէր հասնում երկնիշ թվի:
2009 թվականի հունվար-մայիս ամիսներին ոչ մեծ անկում արձանագրվել էր շինարարության ոլորտում` 56.1 տոկոս, արդյունաբերության ոլորտում անկումը կազմել է 10.5 տոկոս, իսկ գյուղատնտեսությունում` 2.9 տոկոս, ծառայությունների ոլորտում` 1.7 տոկոս, ընդ որում, մանրածախ առեւտուրն աճել է 0.2 տոկոսով:
Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արձանագրվել էր սղաճ` 2,5 տոկոս մակարդակում, 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ընդ որում, 2009 թվականի հունվար-մայիս ամիսներին, 2008 թվականի դեկտեմբերի համեմատությամբ, արձանագրվել էր սպառողական գների աճ 5,5 տոկոսով: