11 փետրվարի 2026 - 18:04 AMT
Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը, ինչը կապահովի արագ արձագանք, ծառայությունների համակարգված աշխատանք, օգնության արդյունավետ կազմակերպում, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

Միասնական հեռախոսահամարը կմեկտեղի ոստիկանություն ու Փրկարար ծառայություն ուղղված զանգերը։

112 զանգահարելով՝ քաղաքացիները հնարավորություն կունենան միաժամանակ օպերատիվ աջակցություն ստանալ թե՛ Ոստիկանության, թե՛ Փրկարար ծառայության կողմից՝ բացառելով առանձին կապ հաստատելու անհրաժեշտությունը։