
Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը կրկին վիրահատվել է։ Այդ մասին տեղեկացրել է նրա դուստրը՝ Վերա Խաչատրյանը, հայտնում է «Փաստինֆոն»:
«Հայրս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, իրեն համեմատաբար լավ է զգում» ,- նշել է Խաչատրյանը։
Վագիֆ Խաչատրյանը հունվարի վերջին էր դուրս գրվել հիվանդանոցից։ Նա գերությունից վերադառնալուց հետո հոսպիտալացվել էր և վիրահատվել: