17 փետրվարի 2026 - 16:23 AMT
Գրիգորյանն ու Իմանբաևը քննարկել են տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հետ քննարկել է Հայաստան–Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը՝ ընդգծելով համագործակցության ընդլայնման և խորացման նոր հնարավորություններն ու ուղղությունները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը, ինչպես նաև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» նախաձեռնության իրականացման արդյունքում ձևավորվելիք տնտեսական հնարավորություններին։

Իմանբաևը բարձր է գնահատել Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկան և ողջունել քաղաքացիական հասարակությունների փոխայցելությունները։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով երկաթուղու հարցին, հայտարարել է, որ, իր կարծիքով, լուծումն այն է, որ որևէ երրորդ երկիր, որը ջերմ հարաբերություններ ունի, և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ, ՌԴ-ից գնի երկաթուղու կոնցեսիոն կառավարման իրավունքը: Որպես հնարավոր գնորդ նա, ԱՄԷ-ից և Քաթարից բացի, նշել էր նաև Ղազախստանը: