19 հունիսի 2009 - 23:00 AMT
ՀԱԿ-ը համարում է, որ համաներում է հայտարարվում, պատժամիջոցներից խուսափելու համար
«Ոչ լեգիտիմ նախագահն իրավունք չունի համաներում հայտարարել, իսկ այս ձեւական քայլն արվում է միայն պատժամիջոցներից խուսափելու նպատակով: Չնայած այս ձեւական քայլին, շատ քաղբանտարկյալներ բանտերում կմնան, ինչը եւս մեկ անգամ ապացուցում է, որ իշխանությունները չեն կարող իրենց գոյությունը շարունակել առանց քաղբանտարկյալների»,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

«Համաներումն ամենեւին ուղղված չէ շիկացած քաղաքական մթնոլորտի եւ երկրում քաղաքական ճգնաժամի մեղմացմանը»,-ասել է Զուրաբյանը: Ըստ նրա, համաներում հայտարարելով, իշխանությունները միայն մեկ նպատակ են հետապնդում` խուսափել արտաքին պատժամիջոցներից:

Ըստ դեռեւս չճշտված տվյալների, որ հաղորդել է Զուրաբյանը, քաղաքական նկատառումներով ձերբակալված 51 հոգուց, ազատ կարձակվի միայն 60 տոկոսը, մնացած 40 տոկոսը կմնա բանտերում: