19 հունիսի 2009 - 23:59 AMT
Լեհաստանի դեսպանին հետաքրքրում են քաղբանտարկյալներն ու հայ-թուրքական հարաբերությունները
Հունիսի 19-ին Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Թոմաս Կնոթհեի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղբանտարկյալների ազատ արձակման, ԵԽ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ հայ-թուրքական հարաբերությունների եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարներին: