19 փետրվարի 2026 - 17:09 AMT
Պապոյան. Նախաձեռնել եմ քննարկում հարկեր վճարող ու թափանցիկ աշխատող տաքսու վարորդների վարկավորման մասով

Կենտրոնական բանկի, Բանկերի միության և «Յանդեքս» ընկերության հետ նախաձեռնվել է քննարկում հարկեր վճարող և թափանցիկ գործունեություն իրականացնող տաքսու վարորդների վարկավորման հնարավորությունների վերաբերյալ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա նշել է, որ մյուս տաքսի հարթակները ևս կարող են միանալ քննարկմանը։

«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից ու չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,- գրել է նա:

Վերջին օրերին «Յանդեքս» տաքսի ծառայության վարորդները բողոքի ակցիաներ են իրականցնում՝ բարձրաձայնելով իրենց չգրանցված լինելու խնդիրը։ Նշվել է, որ նրանք պետտուրք են վճարում, ամսական վաստակում են 200 հազար դրամից ավելի գումար, սակայն չեն համարվում գրանցված աշխատող