20 փետրվարի 2026 - 14:56 AMT
Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսին կայցելի Հայաստան։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը։

«Նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին երկօրյա այցով կժամանի Հայաստան։ Նա կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ և կմասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,-ասվում է գրառման մեջ:

Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին կհաջորդի ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովը։

Մակրոնը վերջին անգամ Հայաստան է այցելել 2018-ին, Ֆրանակոֆոն պետությունների գագաթնաժողովին: Հաջորդ տարիներին հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ ուրախ կլիներ տեսնել նրան ՀՀ-ում պաշտոնական այցով, սակայն, այդ այցը չի կայացել:

Photo. AP