23 փետրվարի 2026 - 10:27 AMT
Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-24-ին աշխատանքային այցով կլինի Շվեյցարիայում։

Արարատ Միրզոյանը Ժնևում մասնակցելու է ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին, ինչպես նաև հանդես է գալու ելույթներով։

Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ։