23 փետրվարի 2026 - 13:08 AMT
ՀՀ-ն ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություններից է փետրվարի 23-ի տոներին

Հայաստանը ներառվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների ամենապահանջված արտասահմանյան ուղղությունների տասնյակում՝ փետրվարի 23-ի տոնական հանգստյան օրերի համար, հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:

Արտերկրյա ուղղությունների ցանկում առաջին հորիզոնականում հայտնվել է Թուրքիան՝ 28 տոկոս ցուցանիշով, նրան հաջորդել են ԱՄԷ-ն՝ 18 տոկոսով, և Չինաստանը՝ 13 տոկոսով։ Թոփ-10-ում տեղ են գտել նաև Ուզբեկստանը, Հայաստանը, Թաիլանդը, Տաջիկստանը, Ղազախստանը, Մալդիվները և Վիետնամը։

«Հայաստանի ընդգրկումը փաստել է երկրի կայուն գրավչությունը և տարածաշրջանում պահպանվող հետաքրքրությունը՝ որպես հյուրընկալ ու բազմաբնույթ զբոսաշրջային ուղղություն»,-ասվում է հաղորդագրության մեջ: