23 փետրվարի 2026 - 13:54 AMT
Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը հաղթել է Չեխիայի հետ ընկերական խաղերում

Տափօղակով հոկեյի Հայաստանի ազգային հավաքականը հանգստյան օրերին երկու ընկերական հանդիպում է անցկացրել Չեխիայի թիմի հետ և երկու դեպքում էլ հաղթանակ տարել։

Առաջին հանդիպումը կայացել է փետրվարի 21-ին Գյումրիի Բարեկամության այգում և ավարտվել է հայ հոկեյիստների հաղթանակով՝ 11։8 հաշվով։ Հաջորդ օրը թիմերը մրցել են նաև Երևանում, որտեղ Հայաստանի հավաքականը կրկին առավելության է հասել՝ այս անգամ 10։4 հաշվով, հայտնում է Factor.am-ը:

Գյումրիում կայացած խաղից առաջ կազմակերպիչները ներկայացրել են հագեցած մշակութային ծրագիր։ Միջոցառումն անցկացվել է Հայաստանում Չեխիայի դեսպանատան աջակցությամբ։