20 հունիսի 2009 - 15:29 AMT
ՏՄՊՊ Հանձնաժողովը թույլատրեց «Կասկադ բանկի» եւ «Կասկադ-կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության» համակենտրոնացումը
«Կասկադ բանկը» մայիսի 11-ին դիմել է ՏՄՊՊ Հանձնաժողով` հայտնելով, որ 2009 թ. փետրվարին կայացվել է որոշում բանկի հետ փոխկապակցված ընկերության` «Կասկադ-կրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպության»` բանկին միանալու վերաբերյալ: Ըստ դիմումի, վերակազմակերպման պատճառներն են հանդիսանում բանկի եւ ընկերության գործունեության նույն ոլորտը, ակտիվների արդյունավետ օգտագործումը, ֆինանսական շուկայում իրենց կողմից մատուցվող ծառայությունների մասով մրցունակության ավելացումը եւ հետագա աճը, կառավարումը ռացիոնալ դարձնելու սկզբունքը, ծախսերի կրճատման արդյունքում եկամտաբերության ավելացումը եւ այլն: Հարուցված վարույթի ընթացքում Կենտրոնական բանկի հայտնած տվյալներով, միավորման արդյունքում բանկը թե ակտիվներով, թե պասիվներով բանկային համակարգում կզբաղեցնի 16-րդ տեղը նախկին 19 -երորդի փոխարեն (22 բանկերից): Մնացած ցուցանիշներով բաժինը բանկային ընդհանուր համակարգում չի գերազանցում 3 տոկոսը, հետեւաբար ընկերությունների միավորումը չի կարող հանգեցնել գերիշխող դիրքի` որեւէ ապրանքային շուկայում: Հաշվի առնելով, որ առկա չեն ընկերությունների համակենտրոնացումն արգելելու վերաբերյալ հանգամանքներ, Հանձնաժողովը թույլատրեց ընկերությունների համակենտրոնացումը:

Բանկը հիմնադրվել է 1998 թվականի մայիսին` $ 3 միլիոն կապիտալով: Բանկի միակ բաժնետերն էր հունական Emporiki Bank of Greece բանկը: 2000 թվականին բանկի կապիտալն ավելացավ մինչեւ $ 4 մլն` բաժնետերերի հետեւյալ կառուցվածքով` Emporiki Bank - 75%, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD)` 25%:

2005 թվականի մայիսին «Կասկադ Կապիտալ Հոլդինգսը» ձեռք բերեց բանկի բաժնետոմսերի 100%-ը: 2005 թվականի հունիսից բանկը վերանվանվեց «Կասկադ Բանկ» ՓԲԸ-ի:

Կասկադ Բանկի 100% բաժնետերը՝ Կասկադ Կապիտալ Հոլդինգս ընկերությունն է, որն իր հերթին 100%-ով պատկանում է ԱՄՆ-ում հիմնադրված Գաֆէսճեան ընտանիք հիմնադրամին:

Կասկադ Կապիտալ Հոլդինգսի դուստր եւ փոխկապակցված ընկերություններից են Կասկադ Բանկ, Կասկադ-Կրեդիտ, Կասկադ Էքուիթի Մենեջերս, Կասկադ Ինշուրանս եւ Կասկադ Ինվեստմենտս ընկերությունները:

Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի թիվ 79 լիցենզիա:

2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KfW բանկի «Հիփոթեքային շուկայի կայուն զարգացում» ծրագրին:

Բանկը հանդիսանում է «ArCa» վճարային համակարգի լիիրավ անդամ եւ MasterCard միջազգային վճարային համակարգի աֆիլացված անդամ:
Կասկադ Բանկի ԱԳՄ-ները սպասարկում են «ArCa», MasterCard եւ Visa քարտեր:

2008 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ բանկը սպասարկում էր 6197 հաճախորդների, այդ թվում` 679-ը իրավաբանական, 5518-ը` ֆիզիկական անձանց:

2008 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ բանկի աշխատակիցների թիվը` 107 մարդ:

2009 թվականի ապրիլի 30-ի դրությամբ. ընդհանուր կապիտալ` 5 569 999 հազ. դրամ, ակտիվներ` 14 153 474 հազ. դրամ, պարտավորություններ` 8 583 475 հազ. դրամ:

«Կասկադ-կրեդիտ»-ը հիմնադրվել է 2004 թվականի դեկտեմբերին: Հանդիսանում է Կասկադ Կապիտալ Հոլդինգս ՓԲԸ-ի դուստր ձեռնարկությունը, որի լիիրավ սեփականատերն է Գաֆեսճեան ընտանիքի հիմնադրամը:

Առաքելությունն է տրամադրել ֆինանսական միջնորդություն գյուղերում տնտեսական աճ ու զարգացում խթանելու նպատակով: Վարկային կազմակերպությունն առաջարկում է առ-տրային վարկեր (վերականգնվող էներգետիկայի վարկեր փոքր հիրդրոէլեկտրոկայանների կառուցման - վերազինման նպատակով, գյուղատնտեսական ծրագրերի զարգացման համար տրամադրվող վարկեր, այլ առ-տրային վարկեր), սպառողական վարկեր - ֆինանսական վարձակալություն (լիզինգ) ձեռնարկատիրական - գյուղատնտեսական գործունեություն ծավալող ֆիզիկական (անհատ ձեռնարկատերեր - քաղաքացիներ) - իրավաբանական անձանց համար:

Վարկային կազմակերպության բաժնետիրական կապիտալը կազմում է ավելի քան 5 մլն դոլար: