20 հունիսի 2009 - 18:36 AMT
Ստեփանակերտում քննարկվել են ԼՂՀ տնտեսական դրությանը վերաբերող հարցեր
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 20-ին հանդիպում է ունեցել «Bridge Artsakh» տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով նույն օրը Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպման մասնակիցները կարեւորել են Արցախում նման միջոցառումների անցկացման եւ այդ շրջանակներում փոխգործակցության ընդլայնման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաեւ ԼՂ հանրապետության տնտեսական իրավիճակին եւ զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը եւ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը: