
Հանրապետության տարածքում մարտի 4-ի ցերեկը, 5-ին, 7-8-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Լեռնային շրջաններում սպասվում է նաև բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին`հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ, մարտի 6-ին, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մարտի 4-ի կեսօրից հետո, ինչպես նաև 5-ի գիշերն ու առավոտյան և 7-ին սպասվում են տեղումներ․ գիշերային ժամերին՝ ձյան, իսկ ցերեկային ժամերին՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Մարտի 5-ի ցերեկը, ինչպես նաև 6-ին և 8-ին մայրաքաղաքում կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։
Մայրաքաղաքում մարտի 4-ի ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +5-7 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կարձանագրվի 0...+2 աստիճան։