
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մարտի 3-ին հանդիպել է ԱՄՆ-ում Նորվեգիայի դեսպան Աննիկեն Կրուտնեսի, և առանձին հանդիպում՝ ԱՄՆ-ում Իսլանդիայի դեսպան Սվանհիլդուր Օլմ Վալսդոտիրի հետ։
Հանդիպումների ընթացքում Մկրտչյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, գործընկերներին ներկայացրել է նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգը։
Քննարկումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Նորվեգիայի, ինչպես նաև Հայաստանի և Իսլանդիայի միջև հարաբերությունների հետագա զարգացման հնարավորություններին։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։