22 հունիսի 2009 - 12:38 AMT
Վրաստանը շահագրգիռ է Բաթում-Ախալքալաք-Գյումրի ավտոմայրուղու կառուցման հարցում
ՍԾՏՀ շրջանակներում հետաքրքրություն է ներկայացնում Հայաստանից դեպի Բաթում ավտոճանապարհի կառուցումը, PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ տնտեսական գծով խորհրդական, ԱԺ պատգամավոր եւ ՍԾՏՀ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արա Նռանյանը: «Վրացական կողմը կրկին հաստատել է Բաթում-Ախալքալաք-Գյումրի նոր ավտոմայրուղու կառուցման իր վճռական ցանկությունն ու պատրաստակամությունը»,-ասել է նա:
Ըստ Նռանյանի, նույնիսկ Վրաստանի նման երկիրը, որը չպետք է տրանսպորտային խնդիրներ ունենա, այսօր հայտնվել է անբարենպաստ իրավիճակում: Ինչպես նշել է ԱԺ պատգամավորը, այդ ճանապարհի կառուցումը գործնական նշանակություն ունի նաեւ Հայաստանի համար, որպես այլընտրանքային ելք դեպի Սեւ ծով, իսկ Վրաստանի համար` որպես «երկրի արեւելյան մասը արեւմտյանի հետ կապելու միջոց»: