9 մարտի 2026 - 10:56 AMT
Ռուսական ցորենի նոր խմբաքանակ Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով

Ռուսաստանից Հայաստան հացահատիկի նոր խմբաքանակը Հայաստան կհասնի Ադրբեջանի տարածքով։

Մարտի 8-ին 7 վագոն է ուղարկվել Հայաստան, հայտնում է APA-ն:

2025-ի նոյեմբերին 35 տարվա դադարից հետո առաջին անգամ ռուսական ցորեն տեղափոխվեց ՀՀ Ադրբեջանի տարածքով: Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը խորհրդանշական էր համարել, որ առաջին բեռը, որն անցել է այդ ճանապարհով, ռուսական ցորենն է՝ կյանքի ու արարման գլխավոր խորհրդանիշը։ Այդ երթուղով նաև ղազախական ցորենի խմբաքանակ է ՀՀ հասել: