9 մարտի 2026 - 13:17 AMT
ԱԱԾ շենքը հրկիզողելու փորձ կատարողին կալանավորելու միջնորդություն կա

Ազգային անվտանգության ծառայության շենքի դարպասների ուղղությամբ այրվող առարկա նետած քաղաքացու նկատմամբ ահաբեկչության հոդվածով հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այս մասին հայտնել է ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, տեղեկացնում է Factor.am-ը:

Լրատվամիջոցի տեղեկություններով, դատարան է ներկայացվել տվյալ անձին կալանավորելու միջնորդություն։

Քննչական կոմիտեից, սակայն, չեն հայտնում, թե ով է մեղադրյալը և ինչ պատճառներով է նա դիմել նման քայլի։

Մարտի 6-ին համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է մի քաղաքացի այրվող առարկա նետում ԱԱԾ շենքի դարպասների ուղղությամբ, ինչից հետո դարպասի մոտ կրակ է բռնկվում։ ՆԳՆ-ից նույն օրը հայտնել են, որ հանցագործությունը կատարելու կասկածանքով մեկ անձ ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին։