
Մարտի 8-ին Մասկատ-Երևան չվերթով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսը ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել նրանց ուղեկցությունը դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել է անհրաժեշտ աջակցություն։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն օդային հարվածներ են հասցրել Իրանին, հարվածների հետևանքով սպանվել է Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին: Իրանը պատասխան կրակ է բացել Իսրայելի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների ուղղությամբ, որտեղ տեղակայված են ԱՄՆ ռազմակայններ: