
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատական հայց է ներկայացրել նախկին քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) դեմ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։
Հայցադիմումի համաձայն՝ Միքայել Սրբազանը պահանջել է հերքել իր վերաբերյալ տարածված արատավորող տեղեկությունները, ինչպես նաև ներկայացրել է գումարի բռնագանձման պահանջ, հայտնում է Aysor.am-ը:
Գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի քաղաքացիական դատարանի դատավոր Էմին Աբգարյանին։
Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ դատարանը հայցադիմումը կից փաստաթղթերով վերադարձրել է՝ նշելով, որ հայցադիմումում առկա խախտումները պետք է վերացվեն երեքօրյա ժամկետում։
Ավելի վաղ Ստեփան Ասատրյանը պահանջել է անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կողմից կայացված կարգալույծի որոշումը և վերականգնել իրենց հովվական պաշտոններում: