10 մարտի 2026 - 10:09 AMT
Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա, կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա։

Մարտի 10-ին Փարիզում վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ: Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։