10 մարտի 2026 - 12:10 AMT
ՀՀ մարմնամարզիկները չեն մասնակցի Անթալիայում կայանալիք Աշխարհի գավաթի փուլին

Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց ազգային հավաքականը չի մասնակցի Աշխարհի գավաթի երրորդ փուլին, որը մեկնարկում է մարտի 10-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում։

Ստեղծված իրավիճակի հետևանքով հավաքականը չի կարողացել վերադառնալ Կատարում անցկացվող ուսումնամարզական հավաքից, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Այդ հանգամանքը դարձել է պատճառ, որ թիմը չմասնակցի մրցաշարի երրորդ փուլին։

Հայաստանի հավաքականը բաց էր թողել Աշխարհի գավաթի երկրորդ փուլը ևս, քանի որ այն անցկացվել էր Բաքվում։