16 մարտի 2026 - 15:11 AMT
Արմավիրում պատրաստվում են ոռոգման շրջանին

Արմավիրում մեկնարկել են ոռոգման շրջանի գարնան նախապատրաստական աշխատանքները։ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Տիգրան Քանքանյանը, «Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Սասուն Միրոյանը և ոլորտի պատասխանատուները Արմավիրի ՋՕԸ-ի տնօրեն Վահագն Արշակյանի հետ այցելել են Տանձուտ, Արգավանդ, Սարդարապատ, Նոր Արմավիր և Ջանֆիդա:։

Տեղերում իրականացվում են ջրատարների, հողային հունով ներտնտեսային ջրանցքների և առուների մաքրման աշխատանքներ։

Արմավիրի ՋՕԸ-ի ղեկավարությունը վստահեցրել է, որ ոռոգման շրջանին ընդառաջ բոլոր նախապատրաստական աշխատանքները իրականացվել են պատշաճ կերպով, որպեսզի գյուղատնտեսական տնտեսությունները ապահովվեն անխափան ջրամատակարարմամբ։

«Մելիորացիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենը ևս հայտնել է պատրաստակամություն՝ անհրաժեշտության դեպքում տրամադրել լրացուցիչ տեխնիկական և մասնագիտական աջակցություն։