
«Կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված 1 տարեկան 2 ամսական երեխան վերակենդանացման բաժանմունքում է` բժիշկների հսկողության տակ։ Այս մասին հայտնել են ԲԿ-ից, տեղեկացնում է Aysor.am-ը:
Երեխայի սպանության փորձի համար մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, տեղեկացնում է Factor.am-ը:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ըստ լրտավամիջոցների երեխային ծեծի ենթարկելու կասկածանքով ձերբակալվել է խորթ մայրը:
Երեխան «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արարատի մարզից: Այդ մասին հայտնել էր Shamshyan.com-ը:
«Ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը»,-ասվում էր հրապարակման մեջ:
Նշվում էր, որ բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։